Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը

Ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը
30.11.2025 | 12:11

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի արդեն մարտ ամսին։

Սա այլևս կասկած չի թողնում՝ ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը։

Կասկածից վեր է, որ նոր Սահմանադրության նախաբանում չի լինելու հղում Անկախության հռչակագրին, և Փաշինյանն այն ներկայացնելու է որպես «խաղաղության ավետարան»՝ բոլոր ընդդիմախոսներին պիտակավորելով «պատերազմի կուսակցություն»։

Այս մեխանիզմով նա փորձում է լուծել երկու խնդիր․

1․ ապահովել սեփական իշխանության վերարտադրությունը,

2․ դե ֆակտո կազմակերպել սահմանադրական հանրաքվե՝ այն ներքաշելով նախընտրական դաշտ։

Ստացվում է՝ Փաշինյանի հնարավոր վերարտադրությունը տեղի է ունենալու Երրորդ Հանրապետության հաշվին։

Եվ եթե նրա իշխանության նոր փուլը ձևավորվի հենց այս օրակարգով, ապա հունիսի 7-ն իրականում դառնալու է Երրորդ Հանրապետության վերջին օրը։

Ընդդիմության խնդիրն է՝ ԱԺ գալիք ընտրությունները վերածել նոր Սեպտեմբերի 21-ի:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 18627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ